|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Էմիլ Տարասյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատելով նրան Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում։
Հիշեցնենք, որ Տարասյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ էր նշանակվել ապրիլի 25-ին: