|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արդեն հայտնել էինք, որ ամերիկյան Specialty Medical Supplies ընկերության համասեփականատեր և ղեկավար Չիպ Սթարնսը գերության մեջ էր հայտնվել: Նրան օրեր շարունակ պատանդ էին պահում նրա պեկինյան գործարանի աշխատակիցները, որոնք փոխհատուցում էին պահանջում` կապված աշխատանքից զանգվածային ազատումների հետ:
Ըստ Associated Press-ի` գործարարին հաջողվել է համաձայնության գալ աշխատակիցների հետ փոխհատուցման հարցում, և այժմ նա ազատության մեջ է:
Սթարնսը Պեկին էր ժամանել հունիսի 18-ին, որպեսզի հայտներ գործարանի մի բաժնի կազմալուծման մասին և փոխհատուցումներ ձևակերպեր: Մյուս բաժինների աշխատակիցները, ամենայն հավանականությամբ, հավատացել էին լուրերին, որ գործարանը փակվում է, և համանման փախհատուցում էին պահանջում:
Specialty Medical Supplies բժշկական սարքավորումներ է արտադրում: