Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ստորագրել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (նախկին Նուբարաշենի հոգեբուժարանի) տնօրեն Նարեկ Վանեսյանի՝ աշխատանքից ազատման դիմումը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ի դեպ, երեկ Վանեսյանի աշխատակիցներն առողջապահության նախարարություն էին գնացել՝ Արսեն Թորոսյանից պահանջելու, որ չստորագրի Վանեսյանի՝ աշխատանքից ազատման դիմումը:
Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել էր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի միջադեպից. Հայաստանի անվանի բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կրթության և առողջապահության նախարարներին: Բժիշկներն իրենց անհանգստությունն էին հայտնել համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի կապակցությամբ: Վանեսյանը Yerkir.am-ի հետ զրույցում պարզաբանել էր ու հերքել, թե վատ պահվածք է դրսևորել, վիրավորել աշխատակազմի ղեկավարին: Բժշկական համալսարանն էլ հրապարակել էր այդ օրը կայացած միջոցառման տեսանյութից մի հատված՝ նշելով, որ պատրաստ են լրատվամիջոցներին տրամադրել ամբողջ տեսանյութը:
Դրան հաջորդեց այն, որ ՄԻ պաշտպանը հայտարարեց, որ Վանեսյանի գլխավորած բժշկական հաստատությունում, առանց համաձայնության, պացիենտ է պահվում: Այնուհետև Վանեսյանն աշխատանքից ազատման դիմում գրեց, իսկ առողջապահության նախարարը հայտարարեց, որ բժշկականում տեղի ունեցածը սադրանք էր իր անձի դեմ: