Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հրապարակը» գրում է. «Երեկ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժինը նոր պետ ունեցավ՝ Արտյուշա Մկրտչյան, որը գրադարանների բաժնի վարիչն էր և քաղաքապետ Բալասանյանի մարդն է համարվում: Այս միջին պաշտոնյայի նշանակումը թերևս աննկատ անցներ, եթե վերջակետ չդներ արդեն մոտ կես տարի ձգվող հակամարտությանը: Այն նախկին բաժնի պետի՝ Արտաշես Կարապետյանի, որն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, և քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև էր: Մշակույթի բաժնի պետին մեկուսացրել էին աշխատանքից, որևէ հանձնարարություն չէին տալիս, ղեկավարությունը նրա հետ չէր շփվում:
Սա քաղծառայողներին հոգեբանորեն ճնշելու, նրանց աշխատանքից ազատման դիմում գրել տալու ընդունված ձև է: Վերջապես Արտաշես Կարապետյանի նյարդերը տեղի տվեցին, և նա գրեց Բալասանյանի երազած դիմումը: Արտաշես Կարապետյանը սեպտեմբերի 5-ին Երևանում հաղթող է ճանաչվել քաղծառայողների մրցույթում և արդեն նոր պաշտոնի է նշանակվել Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում՝ որպես Արագածոտնի և Շիրակի տարածքային բաժնի պետ: Նա հետևելու է մոտ 5 հազար հուշարձանների պահպանությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։