|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լուրն այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շուտով կհեռանա քաղաքականությունից, ամբողջ աշխարհում մտահոգությամբ են ընդունել և միայն Ռուսաստանում են ուրախ այդ կապակցությամբ: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, գրում է գերմանական Der Tagesspiegel թերթի լրագրող Քրիստոֆ ֆոն Մարշալը:
Ըստ նրա` Մերկելը միավորել է ամբողջ Եվրոպան հակառուսական պատժամիջոցների հարցում: Նա է մարմնավորում այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մինսկի բանակցությունների և այլ գագաթաժողովների ժամանակ:
«Մերկելը միշտ կարող է հիշեցնել դրանց մասին իր գործընկերներին, սակայն, երբ նա հեռանա, դրա վերջը կգա»,- գրում է ֆոն Մարշալը: