կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-06 10:49
Աշխարհ

Շնորհակալություն այս տոնախմբությունը կազմակերպող հերոսներին. Բեյրութի պայթյունը երջանկացրել է իսրայելցի քաղաքական գործչին

Շնորհակալություն այս տոնախմբությունը կազմակերպող հերոսներին. Բեյրութի պայթյունը երջանկացրել է իսրայելցի քաղաքական գործչին

Իսրայելական աջակողմյան Զեհութ (Ինքնություն) կուսակցության նախագահ և երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ Մոշե Ֆեգլինը օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում բազմաթիվ մահվան և ավերածությունների պատճառ դարձած պայթյունի վերաբերյալ իր գոհունակությունն է հայտնել. նշում է Euronews-ի թուրքական ծառայությունը։

«Սիրահարների տոնի պատվին (հրեական օրացույցում օգոստոսի 4-5) Բեյրութի նավահանգստում հրաշալի օդային հրավառության ցուցադրության ականատես եղանք...Իմ տեսած ամենամեծ պայթյունը 2.5 տոննա տրոտիլային պայթյունն էր։ Բեյրութինը դրանից ավելի մեծ էր, փոքրիկ միջուկային զենքի ազդեցություն ուներ։ Շնորհակալություն ենք հայտնում այս հրաշալի տոնախմբությունը կազմակերպող իրական հերոսներին», - նշել է հրեա գործիչը։