|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վերջին օրերին նորածինների մահացության մի քանի դեպքեր եղան: Այսօր ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանից Yerkir.am-ը փորձեց ճշտել՝ նախարարն ուսումնասիրե՞լ է այդ դեպքերը, և բժիշկների մեղավորության վերաբերյալ կա՞ն փաստարկներ:
Ի պատասխան Թորոսյանը նշեց, որ երեկ «Աստղիկ» ԲԿ-ում նորածին էր մահացել, իսկ օրեր առաջ էլ` «Շենգավիթ» ԲԿ-ում, և երկու դեպքն էլ իրենց ուշադրության կենտրոնում է: «Կարծում եմ՝ պետք է իրավական գնահատական տրվի, արդեն իսկ կան հարուցված քրեական գործեր: Մենք էլ մեր լիազորությունների շրջանակներում օգնելու ենք իրավապահ մարմիններին՝ փորձագետներ տրամադրելու առումով: Այսինքն՝ եթե իրավապահ մարմինները կցանկանան ունենալ հանձնաժողովային կարծիքներ տարբեր մասնագետների կողմից, մենք տալիս ենք տարբեր մասնագետների ցուցակներ: Իրավապահներն ընտրում են մարդկանց, որոնց կարծիքը հետագայում դատական գործում հիմք է հանդիսանում` որպես փորձագետի կարծիք»,- ասաց նա: