կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-29 10:50
Քաղաքական

Քոչարյանը մտածում է իր վրա վերցնել ընդդիմության դերը

Քոչարյանը մտածում է իր վրա վերցնել ընդդիմության դերը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական Лента.ру-ին, որում նշել է, որ մտածում է այն մասին, որպեսզի վերցնի իր վրա ընդդիմության դերը:

«Ես հիմքեր ունեմ լրջորեն անհանգստանալու Հայաստանի ապագայի համար: Դա ինձ դրդում է այն բանին, որպեսզի որևէ կերպ ազդեմ այդ գործընթացների վրա: Որքանով դա ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն կարծում եմ` իմ անցյալը, ներկան, իմ փորձը թույլ կտան ինձ էական դեր խաղալ հայկական քաղաքականությունում»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը:

Հարցին` մինչև իր դեմ քրեական գործի հարուցումը չի խոսել քաղաքականություն վերադառնալու մասին, այդ իրադարձությունները ինչ-որ կերպ կապվա՞ծ են, նա ասել է. «Դրանք զուգահեռ գործընթացներ են, դրանք խթանել են միմյանց»:

Քոչարյանը նաև հավելել է, որ անհանգստությունը ՀՀ-ում ստեղծված իրավիճակով արդեն դրդում էին իրեն այդ որոշմանը, իսկ իշխանությունները նկատել են իր ակտիվությունը, և հնարավոր է` դա է պատճառը, որ այդ գործը հարուցվել է:

Քոչարյանը անդրադարձել է նաև ռուս-հայկական հարաբերություններին: Նա նշել է, որ ամեն ինչի մասին պետք է դատել արդյունքներով: «Մի բան է` ինչ է մարդն ասում, այլ բան` ինչ է արդյունքում ստացվում»,- նշել է  ՀՀ երկրորդ նախագահը` հավելելով, որ դեռ իրական, նյութական արդյունքներ չի տեսնում:

Ըստ Քոչարյանի` նկատվում է ներդրումների արտահոսք, որևէ տեղաշարժ չկա նաև ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունում:

Պատասխանելով դիտարկմանը, որ շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերություններում սառնության մասին, կիսո՞ւմ է այդ կարծիքը, նա ասել է, որ այդ հարցում իր ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել, ինչը ինքը չի ցանկանում: Քոչարյանը կրկնել է, որ իրական գնահատական կարելի է տալ արդյունքների հիմա վրա:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա նշել է, որ հայկական կողմը պետք է մշակի համալիր մոտեցում, որը ներկայումս չկա: Ըստ Քոչարյանի` Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններում ինքը տեսնում է խնդրից հեռու մնալու, արցախյան կողմի վրա այն թողնելու փորձեր: «Սակայն դա չի հաջողվի անել: Հայաստանի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում այնքան մեծ է, որ խույս տալ դրանից չի հաջողվի: Այդ իսկ պատճառով ավելի լավ է ձևակերպել ընդհանուր մոտեցում, համաձայեցնել այն Ղարաբաղի հետ և հավատարիմ մնալ դրան»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը: