| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը սաուդցի լրագրող Ջեմալ Խաշուկջիի սպանության գործի շրջանակներում Սաուդիան Արաբիայից պահանջել է Թուրքիային հանձնել 18 կասկածյալի։ Պահանջագիրն ուղարկվել է Թուրքիայի արդարադատության նախարարություն։
Ըստ Ermenihaber-ի՝ դատախազության պահանջի վերաբերյալ հայտարարություն է արել արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը՝ նշելով, որ ակնկալում են, որ նշյալ անձինք թուրքական դատարանի առջև կանգնեն։ Ըստ նրա՝ լրագրողի դաժան սպանությունից հետո Ստամբուլի դատախազությունն առանց հապաղելու հետաքննություն է սկսել և շարունակում է ապացույցների մանրակրկիտ ուսումնասիրությունը։
«Սրան հաջորդող փուլն այս պահանջագրի կատարումը պետք է լինի։ Այդ դաժան դեպքը կատարվել է Ստամբուլում։ Թուրքիայի վարչական օղակները և արդարադատություն իրականացնող մարմիններն այս դեպքը բացահայտելու հարցում վճռական են տրամադրված»,- ասել է Գյուլը։
Նշելով, թե ակնկալում են, որ կասկածյալներին կհանձնեն թուրքական արդարադատությանը, նա ընդգծել է՝ շատ կարևոր է, որ այս հարցում Սաուդիան Արաբիայի պատկան մարմինները համագործակցեն իրենց հետ։