| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսական adme.ru կայքը Երևանի 2800-ամյակի առիթով հատուկ անդրադարձ է կատարել մեր մայրաքաղաքին և նշել 10 փաստ, հանուն որոնց արժե լինել Հայաստանում:
Ըստ կայքի` Երևանում շատ են բացօթյա սրճարանները, որոնց շնորհիվ էլ շատ զբոսաշրջիկներ Երևանն անվանում են «Արևելքի Փարիզ»:
Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն է, և հենց այստեղ են պահպանվել հնագույն եկեղեցիները:
Հայաստանի «թերություններից» մեկը շատերը համարում են ծովի բացակայությունը, մինչդեռ առավել տեղեկացված զբոսաշրջիկները գիտեն, որ Սևանա լիճը հրաշալի այլընտրանք է` ամռանը հովանալու համար:
Նշվում է, որ հայերը ստեղծագործ ժողովուրդ են, և Երևանում կարելի է տեսնել շատ ցուցասրահներ, պարտադիր պետք է այցելել «Կասկադ» թանգարանը:
Հայաստանի իսկական գանձն են մարդիկ: Կայքը նշում է, որ հենց նրանց շնորհիվ է հաճելի այդ երկրի հետ ծանոթությունը:
Ինչ նպատակով էլ զբոսաշրջիկը գա Հայաստան, ամեն այց պարտադիր վերածվում է գաստրոնոմիկ ճանապարհորդության` խորոված, քաբաբ, տարատեսակ սթեյքներ, շաուրմաներ: «Հայերի երակներում հոսում է ոչ թե կոնյակ ու գինի, այլ սուրճ»,- նշում են հոդվածի հեղինակները:
Կայքը նշում է, որ առաջինը հենց Հայաստանում են հայտնաբերել ոտնամանները:
Նորավանքի ճանապարհին, գրում է կայքը, կարելի տեսնել գյուղ, որում բույն է դրել արագիլների 40 զույգ:
Հայաստանը նաև հրաշալի վայր է նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են հանգստանալ մեծ քաղաքների աղմուկից ու նետվել բնության գիրկը:
Կայքը անդրադառնում է նաև «Երևան-քարտ»-ին, որը կօգնի զբոսաշրջիկին` էապես տնտեսել: