|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Տարածաշրջանային այցի շրջանակում հունիսի 25-ին Երեւան են գալիս Ռումինիայի, Լիտվայի եւ Ավստրիայի արտգործնախարարները, եվրոպացի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նրանք արդեն եղել են Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ:
Իլհամ Ալիեւն ասել է, թե հույս ունի, որ հիմա, երբ Հայաստանում ընտրություններն ավարտվել են, Երեւանից դրական պատասխան կստանան հաշտության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:
Նշենք, որ Եվրոպացի պաշտոնյաները հունիսի 26-ին կայցելեն Թբիլիսի, որտեղ էլ կամփոփեն այցի արդյունքները: Նրանց այս այցը լիազորված է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից եւ նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու Եվրամիության պատրաստակամությունը: