Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագ, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը:
Պատարագից հետո Անթիլիասի մայրավանքում Արամ Ա կաթողիկոսի և Փաշինյանի միջև առանձին հանդիպում է տեղի ունեցել: Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանի ներքին կացությանը, պետություն-եկեղեցի հարաբերությանը և Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչված մի շարք հարցեր:
Այդ շրջանակներում Նորին Սրբությունն ու Փաշինյանն իրենց տեսակետներն ու մտահոգություններն են փոխանակել` կարևորությամբ շեշտելով մեր ժողովրդի միասնականությունը ամուր պահելու, Հայաստանը առավել հզորացման մղող աշխատանքների շուրջ համախմբվելու և Հայաստան-Սփյուռք գործակցությունն առավել ծավալելու անհրաժեշտությունը: