Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Բրիտանացի գործարար, Virgin բազմապրոֆիլ կոնցեռնի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը պատրաստվում է գնել Lloyds բանկային ընկերության 600 մասնաճյուղերը. գրում է Financial Times-ը:
Այսօր գործարքի մանրամասները քննարկելու համար Բրենսոնը հանդիպել է Lloyds-ի գործադիր տնօրեն Անտոնիո Օրտա-Օսորիոյի հետ:
«Ամեն ինչ պետք է արագ եւ առանց խնդիրների արվի: Մենք լուրջ ընկերություն ենք եւ կարող են կառավարությանը տալ այն ամենը, ինչ ցանկանում է»,- ասել է գործարարը:
Բանն այն է, որ նախորդ օրը Բրիտանիայի քաղաքական գործիչները պատրաստակամություն են հայտնել ստեղծել նոր իրավական նորմեր, որոնք կզսպեն մոնոպոլիստներին եւ հնարավոր կդարձնեն նոր բիզնեսի առաջխաղացումը:
«Երկրում պետք է տասնյակ բանկեր լինեն, այլ ոչ թե չորս-հինգ»,- ասել է բրիտանական խորհրդարանի անդամ Անդրեա Լիդսոմը:
Թեեւ կառավարությունը դեռ հավանություն չի տալիս այդ գործարքին, սակայն փորձագետները համարում են, որ Բրենսոնը կհաջողի այս գործում եւ կստեղծի Բրիտանիայի ամենախոշոր վեցերորդ բանկը` Virgin Money-ը: