կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-16 15:50
Արցախ

Համաձայն եմ իմ գործընկեր Էլմարի հետ. Զոհրաբ Մնացականյանը գոհ է

Համաձայն եմ իմ գործընկեր  Էլմարի հետ. Զոհրաբ Մնացականյանը գոհ է

Հայաստանիև Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև ԱԳ նախարարների շփումները դրական խթան են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացման համար: Այդ մասին Լյուքսեմբուրգում «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման  ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է  haqqin.az-ը` Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը հղումով:

Նա նշել է, որ ՀՀ-ում սպասվող ընտրություններից հետո ավելի պարզ կդառնա` որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության և կայունության: Ըստ Մամեդյարովի` Հայաստանը, առաջին հերթին, պետք է դուրս բերի իր զորքերը «ադրբեջանական հողերից»: Ըստ նրա` Ադրբեջանն, իր հերթին, պատրաստ է առարկայական բանակցությունների:

Նշվում է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն էլ հայտարարել է, որ  Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: «Ես համաձայն եմ իմ գործընկեր Էլմարի հետ` ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հանդիպումների լավ դինամիկայի մասով: Անցած 5 ամիսների ընթացքում արդեն երկու հանդիպում է եղել: Լավ հանդիպում է եղել  նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, ինչը նպաստել է լավ դինամիկային: Մենք մտադիր ենք ամրապնդել այն», -ասել է Մնացականյանը: