կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-16 13:26
Աշխարհ

Սաուդցի լրագրողին հնարավոր է մասնատել են. Газета.ру-ն ներկայացնում է միջազգային ԶԼՄ-ների տեղեկությունները

Սաուդցի լրագրողին հնարավոր է մասնատել են. Газета.ру-ն ներկայացնում է միջազգային ԶԼՄ-ների տեղեկությունները

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդցի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաշուկջիին կարող են  սպանած և  մասնատած լինել Սաուդյան Արաբիայի դեսպանատանը: Այդ մասին գրում է Газета.ру-ն` մեջբերելով միջազգային և թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները:

Ըստ CNN-ի  տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիայի իշխանություններն այժմ զեկույց են պատրաստում, որում պատրաստվում են խոստովանել, որ Խաշուկջիի մահվան պատճառն  «անհաջող հարցաքննության» արդյունք է:

Թուրքիան լրագրողի սպանության մեջ մեղադրում է սաուդցի գործակալներին: Daily Sabah-ը գրել է, որ լրագրողի անհետացման օրը Թուրքիայի մայրաքաղաք են ժամանալ Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիներ:

The New York Times-ը հղում է արել բարձրաստիճան թուրք պաշտոնյաների շրջանում աղբյուրի, որը հայտնել է, որ լրագրողին սպանել են հյուպատոսության շենքի ներսում, իսկ հետո մարմինը մասնատել սղոցով  ու մաս-մաս դուրս բերել տարածքից:

Ըստ The Washington Post-ի` իրենց լրագրողն անձնական հաշիվներ է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ:

Habertürk-ն էլ հայտնում է, որ սաուդցի լրագրողի մարմինը կարող էին ոչնչացնել թթվային լուծույթի մեջ: