|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի աջակցության: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. հայտնում է ТАСС-ը:
«Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող էր գնալ նման հանցագործության առանց ԱՄՆ-ի աջակցության: Ոչ ոք անգամ պատկերացնել չէր կարող, որ այսօր, ժամանակակից դարաշրջանում կարող ենք նման սպանության վկա լինել»,- ասել է Ռոհանին:
Նա նաև դատապարտել է լրագրողի սպանությունը և կոչ արել Թուրքիային` մանրակրկիտ և անաչառ հետաքննություն անցկացնել:
Խաշուկջին սպանվել է Ստաբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Ըստ Սաուդյան Արաբիայի պաշտոնական վարկածի` դա տեղի է ունեցել ծեծկռտուքի հետևանքով: