կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-03 14:00
Արցախ

Ադրբեջանն այն կայուն երկիրը չէ, ինչպիսին կցանկանար լինել. Զատուլին

Ադրբեջանն այն կայուն երկիրը չէ, ինչպիսին կցանկանար լինել. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանղուլիևի այն հայտարարությունը, համաձայն որի` Ռուսաստանն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը. հայտնում է ruposters.ru-ն:

Զատուլինի խոսքով` ադրբեջանցի պատգամավորի խոսքերը վկայում են, որ Ադրբեջանի իրական քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ կարող է էականորեն տարբերվել ցուցադրվողից:

«Ադրբեջանի վարած քաղաքականության ու նրա միջև, թե ինչ է Ադրբեջանը ցանկանում, որ մենք մտածենք իր քաղաքականության մասին, մեծ տարբերություն կա: Եվ դա հերթական դեպքն է, որը դա ցույց է տալիս: Իհարկե, կան որոշ անկեղծ մարդիկ խորհրդարանում, որոնք ցանկանում են իրերն իրենց անուններով կոչել: Ինձ նրանք պակաս վտանգավոր են թվում, քան նրանք, ովքեր պատմում են Ռուսաստանի հանդեպ հրաշալի վերաբերմունքի մասին, սակայն ամեն պահի պատրաստ են հարվածել ՌԴ-ին»,- ասել է նա:

Խոսելով ԼՂ հիմնահարցի մասին` Զատուլինը նշել է, որ Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջում: «Նրանք ցանկանում են վերցնել իրենցը սպառազինությունների, ռազմական բյուջեի մեծացման,  ռազմական սպառնալիքի մեծացման հաշվին: Մենք դրանում կտրականապես հետաքրքրված չենք, և այդ իսկ պատճառով իմ և գործընկերների ջանքերն ուղղված են Ղարաբաղում նոր պատերազմ թույլ չտալուն: Եվ այս իմաստով մեր հակառակորդները դառնում են Ադրբեջանի ղեկավարներն ու քաղաքական շրջանակները, որոնք շատ են խոսում պատերազմի հավանականության մասին: Դա, ի դեպ, կարող է ավարտվել Ադրբեջանի փլուզմամբ: Դա այն կայուն երկիրը չէ, ինչպիսին կցանկանար լինել»,- ասել է նա: