կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-28 23:17
Սպորտ

Ռոնալդուն կցանկանար Մեսսիի փոխարեն լինել

Ռոնալդուն կցանկանար Մեսսիի փոխարեն լինել

«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի` «Բարսելոնայի» հետ առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից հետո (0։2) ասել է, որ իրենց պարտության միակ մեղավորը մրցավար Վոլֆգանգ Շտարկն է։
 
«Դուք ինքներդ տեսաք։ Խաղալով 11-ը 11-ի դեմ՝ մենք ոչնչով չէինք զիջում հակառակորդին։ Գուցե լավ չէինք խաղում, սակայն վերահսկում էինք խաղի ընթացքը։ Սակայն «Բարսելոնայի» հետ հանդիպումներում միշտ էլ նույն սցենարն է։ Գուցե պարզապես  զուգադիպում է։ 0։0 վատ արդյունք չէր լինի, մենք հակագրոհների հաշվին կկարողանայինք հաղթել «Բարսելոնային»... Սակայն Պեպեն հեռացվեց... «Բարսելոնայի» հետ հանդիպումներում միշտ էլ  նույնն է։ Մեսսիի խաղը՞։ Իհարկե,  հեշտ է խաղալ 10 հոգու դեմ։ Ես էլ կցանկանայի այդպիսի իրավիճակում հայտնվել։ 0։2 հաշվից հետո դժվար կլինի, իհարկե, խաղալ հյուրընկալվելիս։ Ֆուտբոլում ամեն ինչ էլ պատահում է», - Ռոնալդուի խոսքերն է մեջբերում AS-ը։