կարևոր
3676 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-20 13:25
Քաղաքական

Մեր առաջնային խնդիրը Հայաստանի շահերի պաշտպանությունն է, այդ թվում նաև հանցագործ երկրների կողմից, ինչպիսին Ադրբեջանն է․ Արծվիկ Մինասյան

Մեր խմբակցության պատգամավորները, ովքեր ընդգրկված են տարբեր միջազգային կազմակերպություններում, բարեկամական խմբերում բոլորի առաջնային խնդիրը Հայաստանի շահերի պաշտպանությունն է, այդ թվում նաև հանցագործ երկրների կողմից, ինչպիսին Ադրբեջանն է, ինչպիսին նրա զինակից Թուրքիան է, միջազգային հարթակներում ներկայացնել իրականությունը, ներկայացնել, որ մենք գործ ունենք ցեղասպան երկու ռեժիմների հետ, որոնք իրար փոխլրացնելովսպառնալիք են թե՛ տարածաշրջանում, թե՛ հայ ժողովրդի համար Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ուղղված  իրենց գործողություններով։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Սա հաստատումն է այն բանի, որ միջազգային հարթակներում մեր խմբակցության ներկայացուցիչները հանդես են գալիս հենց այս դիրքորոշմամբ։ Այն աշխատանքը, որ պետք է տարվի միջազգային հարթության մեջ շատ կարևոր  է օգտագործել բոլոր հնարավորությունները, թե՛ խորհրդարանական դիվանագիտության, թե՛ հայկական համայնքների։ Դրանում ազգային ինստիտուտների ներգրավվածությունը այս բոլոր հարցերում։ Ես կառաջարկեմ, որպեսզի Դուք պատրաստեք կարճ զեկույց, հարցը մտնելու է լիագումար նիստ, հնչելու են հարցեր, թե առհասարակ միջազգային հարթակում Հայաստանը ինչպիսի դատական պաշտպանության գործողություններ են ենթակա և թշնամուն ցեղասպան ռեժիմին դատապարտման ուղղությամբ ինչպիսի պահանջներ են ներկայացրել, ինչ ընթացքի մեջ են դրանք։ Պետք է ներկայացվի գերիների  և այլ պահվող անձանց մասին տեղեկատվություն միջազգային ասպարեզում, թե ինչ փուլում ենք, ինչ վիճակում են և ինչ ենք ակնկալում այդ մասով, այն խոշոր միջազգային հայցերի վերաբերյալ, որոնք Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա էական ազգեցություն կարող են ունենալ։ Ես չեմ հավակնում, որ հիմա ներկայացվի, պարզապես  լիագումար նիստում  դրանք ներկայացնելու համար մենք էլ այս նախագծին դրական ենք գնահատում և կողմ ենք քվեարկում»,- ասաց նա։