Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ադրբեջանն իր գլխավոր դաշնակիցն է համարում Թուրքիային, այլ ոչ թե Ռուսաստանին. ըստ yerkir.am-ի՝ NovostiNK-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Այո, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ շատ լավ են, ընդ որում՝ փոխադարձ: Եվ, այնուամենայնիվ, Բաքուն չի թաքցնում, որ, որպես գլխավոր դաշնակից, ավանդաբար դիտարկվում է Թուրքիան, այլ ոչ թե Ռուսաստանը: Ինձ թվում է, որ մենք պետք է դա հանգիստ ընդունենք: Հաշվի առնելով սերտ կապերի, ընդհանուր մշակույթի առկայությունը և, ընդհանուր առմամբ, այդ երկու ժողովուրդների բարեկամությունը, Ադրբեջանի նման ընտրությունը շատ բնականոն երևույթ է»,- ընդգծել է նա:
Զատուլինի կանխատեսումներով՝ Մոսկվան ամեն դեպքում մտադիր է զարգացնել հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, ընդ որում՝ և՛ մեկ, և՛ մյուս դեպքում այդ հարաբերությունները պետք է լինեն առավելագույնս փոխշահավետ ու բարեկամական:
Այնուամենյանիվ, ըստ Զատուլինի, Մոսկվայի հարաբերությունները Երևանի հետ ավելի խոր բովանդակություն ունեն, ինչին, նրա կարծիքով, նպաստում են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:
«Համոզված եմ գլխավորում՝ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ ոչ մի պարագայում չպիտի լինեն շահերի բախման պատճառ, թեև այսօր էլ արդեն նկատելի են բավականին տագնապալի միտումներ, խոսքը, մասնավորապես, Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների միջև ազգամիջյան հակամարտության հրահրման փորձերն են: Հաշվի առնելով, որ մեր երկրում բնակվում են միլիոնավոր հայեր ու ադրբեջանցիներ, հարկավոր է դրսևորել ծայրահեղ ուշադրություն՝ նման փորձերը սաղմնային վիճակում արդեն կասեցնելու համար»,- նշել է Պետդումայի պատգամավորը: