կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 10:51
Քաղաքական

Ժամը 11։00-ին Սարդարապատ հուշահամալիրում հանդես կգանք հայտարարությամբ եւ կսկսենք քայլերթը դեպի Երևան. Գեղամ Մանուկյան

Ժամը 11։00-ին Սարդարապատ հուշահամալիրում հանդես կգանք հայտարարությամբ եւ կսկսենք քայլերթը դեպի Երևան. Գեղամ Մանուկյան

Ժամը 11։00-ին Սարդարապատ հուշահամալիրում հանդես կգանք հայտարարությամբ և մեր զինակիցների, ընկերների հետ կսկսենք իրազեկման, արժանապատվության, հանուն Արցախի, Հայաստանի ապագայի քայլերթը դեպի Երևան: Այս մասին  ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ կանգնած ենq ջրբաժանի առջև, բայց վստահ է, որ տասնյակ հարյուրավոր, հազարավոր մտահոգ քաղաքացիների հետ նորից ելք կգտնենք, «ելք, որը շատ հաճախ չի երևում, բայց խենթերը, նվիրյալները այն գտնում են»։