կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-16 18:30
Հասարակություն

Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը. Նիկոլ Փաշինյան

Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթղթի կրումը. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երեկ 425 նոր դեպք ենք ունեցել, մահացել է 9 մարդ: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դիմակների կրման հետ կապված կայացվել են նոր որոշումներ. «Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող  փաստաթղթի կրումը: Խոսքն անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է: Այս որոշումը կայացվել է, որովհետեւ շատ դեպքերում երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ մարդիկ չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսը տուժում է:

Հիմա անձնագիր չունենալը եւ դիմակ կրելու կանոնները խախտելը կլինեն առանձին իրավախախտումներ եւ յուրաքանչյուրը առանձին-առանձին կենթարկվեն տուգանքի: Այսինքն դիմակ չկրելու համար 10 հազար դրամ տուգանք, եւ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար էլի 10 հազար դրամ: Մենք էականորեն ուժեղացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման մասով:  Մինչեւ հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթն իրականացնում, բայց որպեսզի ոստիկանության ուժերը առավել արդյունավետ օգտագործենք, այլ մարմիններից կուղեկցեն, ամեն կարգախմբում կլինի ոստիկան, եւ կլինի այլ պետական մարմնի ներկայացուցիչ: Դա հնարավորություն կտա կարգախմբերի թիվը կրկնապատկել:

Դեռեւս մեկ շաբաթ առաջ պարետի որոշմամբ ձեռնոցներ կրելու պարտադիր պայմանը հանված էր, քանիոր ձեռնոցները շատա արգ իրենց վրա կուտակում են որոշակի նյութեր, եւ ավելի լավ է կենտրոնանալ ձեռքերը պարբերաբար ախտահանելու վրա»,-ասաց վարչապետը: