Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սրճարանում Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի միջև հանդիպումն ավարտվեց, որից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը խոսեց արդյունքների մասին:
Փաշինյանը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեմայով սա առաջին հանդիպումն էր, և միայն մեկ հանդիպումով որոշումներ, բնականաբար, չեն կայացվի: Նա կոռեկտ չհամարեց վաղաժամ կարծիք հայտնել, թե ՀՀԿ-ն դեմ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ացնկացմանը, թեև նշեց, որ հանրապետականների հրապարակային հայտարարությունները այն մասին են, որ ԱԺ ընտրությունները պետք է լինեն 2022թ-ին, ինչը, ըստ Փաշինյանի, ոչ կառուցողական մոտեցում է:
«Մենք մտքեր փոխանակեցինք թեմայի վերաբերյալ և պայմանավորվեցինք բանակցային գործընթաց սկսել: Ես կարծում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, ասենք օրինակ, երկու-երեք ամսվա ընթացքում: Մինչև ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը չլուծվի, երկրում ոչ մի հարց չի լուծվելու, որովհետև բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է սրան, նշանակում է, որ ցանկանում է` ժողովուրդը շունչը պահած այդպես էլ մնա: Դա սխալ ընտրություն է»,-ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է մամուլում արծարծվող մտահոգությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում կարող է գրանցվել նույն արդյունքը, ինչ Երևանի ավագանու ընտրություններին, երբ ՔՊ-ն 82 տոկոս ձայն հավաքեց, Փաշինյանը նշեց. «Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ գործող Սահմանադրությամբ ԱԺ-ի առնվազն մեկ երրորդը պետք է լինի ընդդիմադիր: Այսօր գործող կարգավորումները արդեն իսկ երաշխավորում են ԱԺ-ի մեկ երրորդի ընդդիմադիր լինելը: Մենք կարող ենք ունենալ ԱԺ-ում լեգիտիմ մեծամասնություն և լեգիտիմ փոքրամասնություն»:
Նա հավելեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեմայով շարունակելու է հանդիպել խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ, նաև հանդիպելու է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: