կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 13:10
Հասարակություն

ՈՒՂԻՂ. «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկումը

Տեղի է ունենում պանելային քննարկում` «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով, որը կազմակերպվել է «Հայաստանի ժուռնալիստների միության» կողմից. հայտնում է Yerkir.am-ը:

Քննարկման հիմնական բանախոսներն են «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Երկիր  մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

Քննարկմանը մասնակցում են նաև քաղաքագետ Արմեն Մինասյանը,  «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը, լրագրող, գրող Վահան Իշխանյանը, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քննարկմանը առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.