|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բուենոս Այրեսի Արմենիա փողոցում գտնվող Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը նոյեմբերի 3-ին քաղաքապետարանի օրենսդրական նիստի ժամանակ հայտարարվել է Արգենտինայի պատմական հուշարձան: Նախաձեռնությունը պատգամավոր Ռաուլ Փույինն է, որի առաջարկը քննարկվել է հասարակական լսումների ժամանակ եւ արժանացել Մշակույթի հանձախմբի դրական որոշմանը:
Մայր տաճարի շինարարությունը սկսվել է 1937 թվականին` ճարտարապետ Արսլանի նախագծով: Այն օծվել է 1938-ին` այդ նպատակով Ամենյան Հայոց կաթողիկոս Խորեն Ա-ի կողմից Բուենոս Այրես ուղարկված Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի կողմից: Այդ ժամանակ էլ հիմնվել է նաեւ Հարավային Ամերիկայի հայոց թեմը, նստավայրը` Արգենտինայի մայրաքաղաքում: