կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-26 23:58
Հասարակություն

Բջնի գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Բջնի գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Սեպտեմբեր 26-ին, ժամը  11:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա անտառում:

Ժամը 11:13-ին կապ է հաստատվել Արզականի անտառտնտեսության անտառապետի հետ, ով հայտնել է, որ հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա. հրդեհը վերահսկվում է անտառտնտեսության աշխատակիցների կողմից:

Ժամը 11:16-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհը տարածվել է, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում 19 հրշեջ-փրկարար և Արզականի անտառտնտեսության 14 աշխատակից իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին: Այրվել են 10 հա բուսածածկույթ և 2 հա անտառածածկ տարածք:

Ժամը 22:20-ից սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: