կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-26 19:10
Քաղաքական

Վարչապետը քննարկել է «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները

Վարչապետը քննարկել է «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները

Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները:

Կողմերը կարևորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը և առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացումը: