|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության միջանկյալ հաշվետվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:
ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում քննարկվող ներդրումային ծրագրերը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներում նախատեսվող մի քանի ներդրումային նախագծերի վերջնականացման աշխատանքները, ուսումնասիրության փուլում են մի շարք ծրագրերի առաջարկներ: Նշվել է, որ մշակվել են առաջարկներ ծրագրերի ուսումնասիրության մեթոդաբանության՝ չափորոշիչների, որոշումների կայացման, վերլուծության գործընթացի լավարկման վերաբերյալ:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային քաղաքականության շրջանակում ANIF գործունեության նպատակադրումներին և գործիքակազմին, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Ներկայացվել են ներդրումների խթանմանը վերաբերող մի շարք գաղափարներ:
Վարչապետը նշել է, որ ANIF-ը տնտեսական հակաճգնաժամային քաղաքականության կարևոր գործիքներից է և հանձնարարել շարունակել աշխատանքը ներդրումային ծրագրերի ուղղությամբ: