|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Դրամաշնորհը կազմում է 511 միլիոն 763 հազար դրամ, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլար։ Այս ահռելի գումարով ՊՈԱԿ-ը պիտի հայաստանյան եւ միջազգային ԶԼՄ-ների մոնիթորինգ անի, կառավարության համացանցային էջերը վարի, քաղաքական, տնտեսական թեմաներով նյութեր պատրաստի ու կառավարության փիառով զբաղվի։ Վարչապետի աշխատակազմն այս ՊՈԱԿ-ին եւս մեկ դրամաշնորհ է հատկացրել՝ 10 մլն դրամի չափով, որով էլ ՊՈԱԿ-ը պիտի Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին աջակցի։ Այսինքն՝ ստացվում է, որ դրամաշնորհը ստանում է ՊՈԱԿ-ը, բայց դա համարվում է աջակցություն Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին։ Այս երկու դրամաշնորհի պայմանագրերը կնքվել են հունվարի 25-ին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում