Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Համար առաջին նպատակը իրատեսական բյուջե ներկայացնելն էր. խորհրդարանում լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա` բյուջեն պետք է ներկայացվի տնտեսական զարգացումներին համահունչ:
«Այլևս բացառվում է թվերի նկարչություն: Ես չեմ կարող ասել, թե եղել է երբևէ թվերի նկարչություն, չեմ կարող այդպիսի գնահատական տալ: Մեր հիմնական նպատակը իրատեսական, իրագործելի և մեր ռեսուրսներին համահունչ բյուջե ներկայացնելն է»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում դեֆոլտի վտանգ կա, նախարարը նշեց, որ վերջին երկու տարում պարտքի աճը պայմնավորված է արտաքին աշխարհից ներթափանցող շոկերով:
«Դա չի նշանակում՝ կա դեֆոլտի մեծ հավանականություն: Դեֆոլտը ոչ այլ ինչ է, եթե ոչ քո ֆինանսական պարտավորությունների կամ սեփականատերերի նկատմամբ ստանձնած պարտքի պարտավորությունների չկատարում: Մենք այդպիսի խնդիր հիմա չունենք: Բյուջեն ծախսերի մասով կատարվում է այնպես, ինչպես ծրագրավորված է»,- ասաց նախարարը: