կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-22 12:16
Քաղաքական

Մեր ազնիվ ցեղը կորչելու է հա՞, Հայաստանում էլ լոլիկ չի աճեցվելու՞. վարչապետ

 Մեր ազնիվ ցեղը կորչելու է հա՞, Հայաստանում էլ լոլիկ չի աճեցվելու՞. վարչապետ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային զարգացման նախարարը, գյուղատնտեսության նախարարը հանդիպել են Արարատի մարզի համայնքների ղեկավարների ու բնակիչների հետ` քննարկելու մարզի խնդիրները: Փաշինյանը հարցրեց, թե ինչ կարող են ասել լոլիկի բերքի հետ կապված խնդիրների մասին, որո՞նք են պատճառները, որ լոլիկի բերքը չստացվեց: Համայնքի  գյուղատնտեսության մասնագետները նշեցին, որ հիմնական պատճառը լոլիկի ցեցն է, որի դեմ շատ դժվար է պայքարել բաց դաշտերում: Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ լոլիկի ցեցի դեմ պայքարի հարցը քննարկվել է գյուղատնտեսության ՊՈԱԿ-ների հետ, նրանք դժվարացել են որևէ բան ասել: Վարչապետն էլ արձագանքեց, որ հինգ տարի է` այդ խնդիրը կա, սակայն ՊՈԱԿ-ները դժվարանում են բան ասել, դա տարակուսելի է:

«Երբ մենք ասում ենք, որ այդ ՊՈԱԿ-ները պետք է փակել, ասում են` ինչու՞ եք փակում: Իրենց գործը օգնելն է, ոչ թե դժվարանալ բան ասելը, կհավաքեք բոլորին, թող պլան մշակեն, մեկ ամսվա ընթացքում, թե ոնց են պատկերացնում լոլիկի ցեցի դեմ պայքարը: Ովքեր դժվարանում են բան ասել, թող աշխատանքից հեռանալու դիմում գրեն: Եթե լոլիկի ցեցի դեմ պայքարելը հնարավոր չիէ ստացվում է, որ հաջորդ տարի կկրճատվեն լոլիկի ցանքատարածությունները, շուկայում ճգնաժամ կսկսվի: Մեր ազնիվ ցեղը կորչելու է հա՞, Հայաստանում էլ լոլիկ չի աճեցվելու՞: Թուրքիայում ցեց չկա՞, բա ո՞նց է,  որ էնտեղից համ ցեցն է գալիս, համ լոլիկը, իսկ մեր մոտ ցեցը հերիքում է, իսկ լոլիկը` ոչ»,- ասաց Փաշինյանը: