|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այս գիշեր Խաղաղ օվկիանոսում գտնվող Նիուե փոքրիկ հանրապետության վրա երկնաքար է պայթել. այդ մասին տեղեկացնում է 7d.org.ua կայքը: Գիտնականների կարծիքով` երկնաքարը հրաշքով չի հասել Երկրին և պայթել է մեր մոլորակի մակերեւույթից 20 կմ բարձրության վրա: Կղզու բնակիչներն արթնացել են պայթյունի ուժեղ ձայնից և ենթադրել, թե տիեզերանավի վրա է պայթյուն գրանցվել: Այն մասին, որ երկնաքար է պայթել, ավելի ուշ հայտնել են Նոր Զելանդիայի աստղադիտարանի աշխատակիցները: Պայթած երկնաքարի ճշգրիտ չափերը որոշել չի հաջողվել, բայց հայտնի է, որ այն բավականին մեծ է եղել: