Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ավագանու թիմը քարոզարշավի շրջանակում շարունակում է շրջայցը Երևանի համայնքներում: Այսօր ՀՅԴ ուսանողական և երիտասարդական միությունները երիտասարդ թեկնածուների հետ այցելել էին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան:
ՀՅԴ երիտասարդների թիմը շրջեց Նորք-Մարաշի փողոցներով, բնակիչներին կոչ արեց քվեարկել հանուն Երևանի, և խղճով: Նրանց ներկայացրեցին իրենց ծրագիրը:
ՀՅԴ ավագանու ցուցակի երրորդ համար Մանկավարժական համալսարանի դոցենտ, պատմական թեկնածուների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հիմնական դրույթների վրա են շեշտը դնելու, պատասխանեց, որ Երևանի ընտրությունների ժամանակ իրենց քարոզչական հիմնական թիրախները մի քանիսն են:
«Արդեն հայտարարել ենք, որ մեզ համար շատ կարևոր է Երևանը համահայկական մայրաքաղաք հռչակելու սկզբունքը, բացի դրանից՝ ավագնի ընտրվելու դեպքում, պարտավորվում ենք կիրառել մի քանի սկզբունքային նոր մոտեցումներ: Առաջինը բոլոր քաղաքական ուժերի ներգրավվածությունն է քաղաքի կառավարման մեջ: Անկախ նրանից՝ ավագանիում հայտնված քաղաքական ուժերը կլինեն ընդդիմադիր, թե իշխանություն, մենք պատրաստակամություն ենք հայտնում, որ բոլորի ուժերը պետք է օգտագործենք: Ընդդիմադիր ուժերին վերահսկիչ լծակներ տրամադրել քաղաքապետարանում, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով, փոխադարձ վերահսկողությամբ և փոխլրացնելու սկզբունքով Երևանը դարձնել ավելի բարեկեցիկ, կանաչ, մաքուր, գեղեցիկ քաղաք»,- ասաց նա:
Ստեփանյանը նշեց, որ մինչև քարոզարշավի վերջին օրը կօգտագործեն իրենց հնարավորությունը՝ իրենց ծրագիրն ընտրողներին ներկայացնելու համար:
Իսկ արդյո՞ք հավանական համարում է իրենց` առաջին տեղում հայտնվելը, նա արձագանքեց. «Ցանկացած քաղաքական կուսակցություն, երբ մասնակցում է ընտրությունների, մասնակցում է հաղթելու համար. մենք էլ, բնականաբար, մասնակցում ենք հաղթելու համար»:
Իսկ թե քանի մանդատ կոււնենան, Ստեփանյանը կարծում է, որ մեծամասնություն կլինեն: «Կարծում եմ` մեծամասնություն կունենանք, իսկ թե ինչ կլինի, կիմանանք սեպտեմբերի 24-ին»,- եզրափակեց նա: