| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ մեկնարկեց այս տարվա փետրվարի 19-ին Նորք-Մարաշում մորը և զույգ երեխաներին վրաերթի ենթարկելու գործով առաջին դատական նիստը:
Ամբաստանյալի աթոռին Նորքի բնակիչ Ռազմիկ Ավետիսյանն է, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով(ճանապարհային երթևեկության կանոնները խախտելն, ինչն անզգուշությամբ առաջացրել է 2 մարդու մահ): Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ավետիսյանը, տառապելով Էպիլեպսիա հիվանդությամբ և դրա հետևանքով նախկինում մի քանի անգամ ունենալով գիտակցության կորուստ, գիտակցելով հիվանդության հետևանքով ցանկացած պահի էպինոպայի և գիտակցության կարուստ ունանելու հնարավորությունը, իսկ դրա արդյունքում` իր կողմից օգտագործվող առավել վտանգի աղբյուրի կառավարման անհնարինությունն ու դրա հետևանքով հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և առանց բավարար հիմքերի վերացականորեն հույս ունենալով խուսափել դրանցից, իր անձնական օգտագործման ավտոմեքենան վարել է Արմենակյան փողոցով շուրջ 40 կմ/ժամ արագությամ:
Ավետիսյանը, թույլ տալով Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքի մի շարք հոդվածների խախտումներ` չընտրելով իր վարած ավտոմեքենայի ընթացքի լիարժեք կառավարումն ապահովող ռեժիմ, վրաերթի է ենթարկել Անահիտ Կարապետյանին և վերջինիս որդիներին, ապա ընդհարվել է ցանկապատին, որի հետևանքով որդիներին անզգուշությամբ պատճառել է մահ, իսկ Աննա Կարապետյանին` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել մեղադրող դատախազ Չախոյանը և տուժողը: Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: