|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա ղեկավարած HART բարեգործական կազմակերպության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանը:
Նախագահը ջերմորեն ողջունել է բարոնուհուն եւ նրա գործընկերներին՝ նշելով, որ ուրախ է ընդունել հայ ժողովրդի լավագույն բարեկամներին: Բարոնուհին ներկայացրել է օրերս Արցախ կատարած այցից տպավորությունները, պատմել այնտեղ ունեցած հանդիպումների մասին:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն արցախցիներին, ինչպես նաեւ միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված նրա ջանքերը: