|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակը» գրում է. «Բացի Պուտին-Փաշինյան այցի պաշտոնական լրատվությունից, բոլորին հետաքրքրում է, թե ինչ է խոսվել փակ դռների հետևում, և ինչ արդյունք է տվել այս հանդիպումը։ Ըստ ռուսական կուլիսներից ստացվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել Վլադիմիր Վլադիմիրովիչի վստահությունը շահելու և իր նպատակների մաքրության մեջ համոզելու համար։
Եվ ուղղակի կամ անուղղակի հասկացրել է, որ ինքն առճակատման գնալու մտադրություն չունի՝ պատրաստ է համագործակցել և բոլոր կնճռոտ հարցերում զիջումների գնալ։ Եթե խնդիրը «սորոսյան» և առհասարակ ամերիկյան ազդեցության կադրերն են, ապա պատրաստ է փոխել, մանավանդ, այնպես չէ, որ սրանք «երկնքից աստղեր են իջեցնում»։
Հիշեցնենք, որ այդ ցուցակի առաջին հորիզոնականում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Այնպես որ, մինչև հունվար որոշ կադրային փոփոխություններ կարվեն»,-գրում է թերթը: