|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆրանսիայում «L'Unédic» կազմակերպությունը, որը պատասխանատու է գործազրկությունից ապահովագրելու գործընթացի կառավարման համար, կանխատեսում է 900 հազար աշխատատեղի վերացում 2020 թվականի վերջին:
«Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ կազմակերպության տվյալներով, փոխհատուցում կստանա 630 հազար աշխատանք փնտրող:
Կանխատեսումների համաձայն, 2020 թվականի ավարտին «L'Unédic» կազմակերպությունը կունենա 25,7 մլրդ եվրոյի դեֆիցիտ: 2020 թվականին գործազրկությամբ պայմանավորված` ապահովագրության ծախսերն ավելացել են 17,7 մլրդ եվրոյով և ընդհանուրը կազմում է 59 մլրդ եվրո: Այս ցուցանիշը 2019 թվականի համեմատ ավելացել է 43 տոկոսով:
Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով առաջին կիսամյակում մասնավոր հատվածում փակվել է 497 հազար 400 աշխատատեղ: