կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-09 12:41
Քաղաքական

Դու՞ք եք ծանրաբեռնված, թե՞ պետական քաղաքականությունն է փոխվել Ցեղասպանության պահանջատիրության հարցում. Ընդդիմադիր պատգամավորը՝ Վլադիմիր Վարդանյանին

Հայաստան դաշինքից պատգամավոր Արթուր Խաչատրյանը Վլադիմիր Վարդանյանին հիշեցրեց Հայոց Ցեղասպանության հետևանքների վերացման համար ստեղծված հանձնաժողովի մասին, որը դադարել է  2018 հեղափոխությունից հետո:

«12013 թ-իցՀայ իրավաբանների հրավիրած 1-ին խորհրդաժողովից հետո ստեղծվեց Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման աշխատանքային խումբը, որը նախագահում էիք Դուք, 2018-ից հետո այդ աշխատանքային խումբը չի գործում փաստորեն, որը Դուք պիտի համակարգեիք: 

Դու՞ք եք շատ ծանաբեռնված, թե՞ պետական քաղաքականություն է փոխվել, տեղյակ չենք»,-հարցով Պետաիրավական հարցերի  հանձնաժողովը նախագահելու համար առաջադրված թեկնածու Վլադիմիր Վարդանյանին:

«Ոչ իմ ծանրաբեռնվածության խնդիրն է, ոչ էլ պետական քաղաքականությունն է խնդիր առաջացրել, սկզբում դադարը պայմանավորված էր Կովիդով, ապա դա պայմանովրված է պատերազմով, որն անկեղծ ասած ակցենտների հարցում որոշակի բաներ փոխեց»,-Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա իրավական հետևանքների հարցում իմ տեսակետը շարունակում է մնալ նույնը , բայց կապն է խնդիրը եղել:

 Այսօր առավել քան երբևէ այդ կառույցների անհրաժեշտությունը կա, բայց այդ բլոկում  մեր աշխատանքն համակարգված կազմակերպելու համար անհրաժեշտ է առնվազն ներպետական կոնսեսուս, ես ներսում թշնամիներ չունեմ, բայց մեզ համագործակցություն է պետք»,-եզրափակեց Վլադիմիր Վարդանյանը՝ ակնարկն ուղղելով ՀՅԴ-ին: