|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ընդգծել է եկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը և շնորհակալություն է հայտնել Ալիևին այցի համար. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք շատ լայն փոխգործակցություն ունենք, որն անվանում ենք ռազմավարական գործընկերություն: Հարաբերությունները զարգանում են և’ քաղաքական, և’ տնտեսական գծով»,-ասել է Պուտինը:
Նշենք, որ Սոչիում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ կողմերը կքննարկեն նաև ԼՂ հակամարտության թեման: