Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին հայտարարությունը, այն երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող է որակել. հայտնում է ТАСС-ը` Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը հղումով:
Անդրադառնալով այն բանին, որ ադրբեջանական կողմը խոստացել է շտկել իրավիճակը, Աբդուլաևան ասել է. «Մենք վճռականորեն հերքում ենք դա: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա, մինչդեռ «կշտկեն իրավիճակը» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմ հարաբերությունների էությանը»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ, Աբդուլաևան ընդգծել է, որ դա բացասական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա:
Հիշեցնենք, որ Զախարովան երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանում ազգային հատկանիշով ՌԴ քաղաքացիների ձերբակալությունը և արտաքսումը նրանց իրավունքների կոպիտ խախտում է: Ըստ նրա` նման դեպքերը հակասում են մի շարք ռուս-ադրբեջանական համաձայնագրերի ոգուն ու տառին: