|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օգոսոտոսի 31-ին, ժամը 17:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ, այրվում են դատարկ արկղեր. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ:
Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:
Ժամը 19:24-ի դրությամբ հայտարարավել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտորնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և գազածխապաշտպան ծառայության մեկ ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: