|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արագածոտնի մարզում ընթանում են 2018 թվականի սեպտեմբերի 8-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կազմակերպվելիք համընդհանուր շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով, որը նախագահում է մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը. այս մասին տեղեկացնում են ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համայնքների ղեկավարների հետ համատեղ կազմվել են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան եւ ժամանակացույց: Աշխատանքներ են տարվում համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների մասնակցությունը շաբաթօրյակի աշխատանքներին ապահովելու ուղղությամբ։
Հաշվարկվել է մարդկային ներուժը, համաձայն որի շաբաթօրյակին կմասնակցի շուրջ 15 հազար մարդ: Ստեղծվել են շաբաթօրյակի քարտեզներ, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները, նշվել են տարածքների համար պատասխանատու կազմակերպությունները: Հստակեցվել է համայնքներում եղած տեխնիկական միջոցների քանակությունը: Ընդհանուր առմամբ առկա է 130 ինքնաթափ մեքենան եւ 85 բարձիչ:
Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն համայնքներում իրականացվելու են հրապարակների, փողոցների եւ բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, կրթական եւ առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում եւ բարեկարգում: