կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-22 02:48
Հասարակություն

Նախագահը մասնակցել է համաքաղաքային շաբաթօրյակին

Նախագահը մասնակցել է համաքաղաքային շաբաթօրյակին

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ, այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծանոթացել իրականացվող և նախատեսված բարեկարգման աշխատանքներին, քաղաքապետի հետ ծառ է տնկել զբոսայգու տարածքում:

Հանրապետության ղեկավարն այնուհետև այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող համատիրություններից մեկի բակային տարածք: Սերժ Սարգսյանն այստեղ ևս ծանոթացել է բարեկարգման աշխատանքներին, մասնակցել ծառատունկին. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագրերում իր զգալի ներդրումն է ունեցել նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը:

Հանրապետության ղեկավարն այսօր նաեւ այցելել է իտալական «Ռենկո» ընկերության կողմից մայրաքաղաքում կառուցվող հեծանվահրապարակ: Սերժ Սարգսյանին ներկայացվել են ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցվող հեծանվահրապարակի նախագիծն ու իրականացվող աշխատանքները:

Նշվել է, որ Հայաստանում հեծանվասպորտի զարգացման նպատակով կառուցվող հրապարակն առանձնահատուկ է իր ճարտարապետական լուծումներով։ Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար: Աշխատանքների մոտ 70%-ն արդեն ավարտված է: Հեծանվահրապարակը, պայմանագրի համաձայն, շահագործման կհանձնվի այս տարվա օգոստոսին: