կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-27 11:28
Մշակույթ

Կանխվել է թվով 32 հուշարձանների վտանգումը, թույլտվությունները չեղյալ են համարվել. մշակույթի նախարար

 Կանխվել է թվով 32 հուշարձանների վտանգումը, թույլտվությունները չեղյալ են համարվել. մշակույթի նախարար

Միջամտություն է ցուցաբերվել և կանխվել է թվով 32 հուշարձանների վտանգումը. այս մասին աշխատանքային 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը նախարարության քաղաքականության գերական ուղղություններից մեկն է: «Դադարեցվել են «Հին Երևանի» տարածքում իրականացվող անօրինական շինարարական աշխատանքները, Արամի 32 հասցեում կանխվել է հուշարձան-շենքի փոփոխման աշխատանքները և չեղյալ է համարվել 2017-ին տրված թույլտվությունը, կանխվել են Լոռու մարզում պահպանական գոտուց ավազահանման դեպքերը, դադարեցվել և իրավապահ մարմիններին է ներկայացվել Խնձորեսկում անպօրինական շինարարական աշխատանքները»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝  30 մլն դրամ կտրամադրվի՝  Գյումրու ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու և դեկտեմբերի 7-ին այն բացելու համար: Ըստ նրա՝ նախաձեռնությունը հնարավորություն է եղել իրականացնելու խնայողությունների հաշվին: «Եկեղեցու հիմնանորոգումն արված էր, սակայն վերջնական տեսքի պետք է այն բերվի: Բացի այդ՝ Գյումրիում ստեղծարար կենտրոն կստեղծվի, որն առաջիկա 3 տարիների ամենախոշոր ծրագրերից մեկն է լինելու»,-ասաց Մակունցը: