|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գվատեմալայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարվել մայիսի 20-ին երկրի նախկին դիկտատոր Խոսե Էֆրաին Ռիոս Մոնտի նկատմամբ կայացված դատավճիռը. հայտնում է Associated Press-ը:
Դատարանում պարզաբանել են, որ պատճառները գործընթացային բնույթի են: Դատավորների միջև տարաձայնություններ են ծագել այն բանի շուրջ, թե նրանցից ով պետք է վարեր գործը:
Հիշեցնենք, որ դատարանը նախկին դիկտատորին (ղեկավարել է 1982-1983թթ.) 80 տարվա ազատազրկման է դատապարտել հնդկացի բնակչության ցեղասպանության և ռազմական հանցագործությունների համար: