|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Թուրքիա, որը նախատեսված էր մայիսի 16-ին, չեղյալ է հայտարարվել` թուրքական կողմի խնդրանքով:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին նախատեսվում էր անցկացնել ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության 5-րդ նիստը:
Ըստ ռուսական «Известия»-ի` մայիսի 16-ին Անթալիայում նախատեսվում էր անցկացնել ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության հերթական՝ հինգրերորդ նիստը: Եվ հենց այդ նիստին մասնակցելու համար Սերգեյ Լավրովը մեկնելու էր Թուրքիա:
Դիվանագիտական աղբյուրը Известия-ին հայտնել է, որ պատճառաբանությունն այն է, որ նիստը հետաձգվում է խորհրդարանական ընտրությունների պատճառով` մինչեւ ձևավորվի նոր կառավարություն:
Սակայն, ըստ պարբերականի, որոշման պատճառներից մեկն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 24-ին այցելել էր Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու: