Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում խոսել է տնտեսական հարցերի, խնդիրների ու տեսլականի մասին: Նրա համոզմամբ պետք է փոխել աղքատության գաղափարախոսությունը դեպի աշխատանքի խրախուսում: Վարչապետը հիշեցրեց, որ Տավուշ կատարած այցի ժամանակ, երբ ինքը մի տավուշցու խորհուրդ էր տվել ոչխար պահել, դա մեծ արձագանք էր գտել` հակասական մեկնաբանությունների տեղիք տալով: Փաշինյանը տարակուսում է` իսկ ի՞նչ խորհուրդ պետք է տար վարչապետը Տավուշի մարզի գյուղացուն: Կամ պետք է ասեր` գնա նստի տանը, ստացի աղքատության նպաստը, կամ էլ պետք է ճանապարհ ցույց տար:
«Այո ոչխար պահեք, քանի որ ոչխարի արտահանման համար կան անսահմանափակ հնարավորություններ: Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսաման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն: Կարևորը մտածողության փոփոխությունն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: