Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ «հայտարարագրման տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման» մեղադրանք է առաջադրվել։ Հիշեցնենք․ «Յանս» ռեստորանից հայտնաբերվել էին 1 մլն 100 հազար դոլար, 230 հազար եվրո, 36 մլն դրամ։
Օրեր առաջ Ռ․ Բեգլարյանը հրավիրվել է հարցաքննության, հարցրել են, թե ովքեր են այցելել «Յանս», նախագահականից զանգահարե՞լ են, վճարումն ինչպե՞ս է կատարվել եւ այլն։ Տիկինը շատ բան չի իմացել և քննիչների ճնշումներից հուզվել է ու արտասվել։ Բացատրությունը գրելուց հետո էլ մանկավարժ տիկինը խնդրել է թույլ տալ, որ մաքրագրի գրածը՝ ջնջումներով չլինի տեքստը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: