|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուկրաինայում դժգոհության նոր ալիք է հասունանում. գրում է Газета.ru-ն:
«Երկրում թանկանում են կոմունալ ծառայությունները, տրանսպորտը, սնունդը, հագուստը, դեղամիջոցները: Կիևում փակվում են ռեստորանները: Երկրի բնակչությունը վախեցած է գնաճի և դոլարի կուրսի բարձրացումից: Յանցենյուկի կառավարության հանդեպ դժգոհությունը գնալով աճում է: Շուտով Կիեւը կարող է վերածվել Մայդանի նոր հարթակի, սակայն արդեն ոչ թե քաղաքական, այլ սոցիալական»,- գրում է պարբերականը:
Ըստ պարբերականի՝ ուկրաինացիների 60%-ը վախենում է, որ չվճարվեն աշխատավարձերը և թոշակները, 59%-ը՝ պատերազմից, մոտ 50%-ին տանջում են գործազրկության, ներքաղաքական անկայունության, հանցավորության մակարդակի բարձրացման և այլ հարցեր: