կարևոր
718 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-11-06 20:10
Հասարակություն

Հայաստանը կրկին վարկ կստանա. այս անգամ թունելի շինարարության համար

Հայաստանը կրկին վարկ կստանա. այս անգամ թունելի շինարարության համար

Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ կստանա, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց նախագիծը։

Ծրագիրը համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից` 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով:

Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում գործող երթուղին կկրճատվի 14 կմ-ի չափով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը կհասնի մինչեւ 80 կմ/ժամ հաշվարկային արագության, շուրջ 40 րոպեով կկրճատվի Քաջարանից Ագարակ ճանապարհային հատվածի ժամանակը, կնվազի Մեղրու լեռնանցքի օգտագործումը, զգալիորեն կբարձրանա ճանապարհային անվտանգության մակարդակը եւ այլն:

Վարկի մասհանման եւ սպասարկման արժույթն ԱՄՆ դոլարով է, վարկի տոկոսադրույքը  ֆիքսված է` 4% տարեկան:

Վարկի մարման ժամկետը մինչեւ 20 տարի է, որից արտոնյալը` մինչեւ 5 տարի` պայմանագրի ուժի մտնելուց հետո: